«Բեշիկթաշի» ֆուտբոլիստները հեռացվել են խաղադաշտից երկրպագուին հարվածելու համար (տեսանյութ)
Սպորտ
Թուրքիայի առաջնության շրջանակներում «Քասիմփաշայի» հետ հանդիպմանը «Բեշիկթաշի» ֆուտբոլիստներ Հուգո Ալմեյդան և Ռամոն Մոտան հեռացվել են խաղադաշտից երկրպագուին հարվածելու համար. տեղեկացնում է Goal.com-ը:
Հանդիպման երկրորդ խաղակեսում դաշտի տերերի երկրպագուն ներխուժել է խաղադաշտ և ընդհատել «Բեշիկթաշի» գրոհը, ինչից հետո Մոտան և Ալմեյդան գետնին ընկած երկրպագուին ոտքով հարվածել են:
Մրցավարը Մոտային կարմիր քարտ է ցույց տվել, իսկ Ալմեյդային` երկրորդ դեղինը՝ հեռացնելով խաղադաշտից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում