Դավիթ Սաֆարյանը՝ Հայաստանի` տարվա լավագույն մարզիկ
Սպորտ
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով` որոշվեցին 2013 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել է մարզական 22 լրագրող: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր Դավիթ Սաֆարյանին. տեղեկացնում է armnoc.am-ը:
Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.
1. ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ ազատ ըմբշամարտ 220 միավոր
2. ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ/հ ըմբշամարտ 187
3. ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ հ /հ ըմբշամարտ 155
4. ՌՈՄԻԿ ԱՄՈՅԱՆ հ / հ ըմբշամարտ 119
5. ԱՇՈՏ ԴԱՆԻԵԼՅԱՆ սամբո 109
6. ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ սպ. մարմնամարզություն 88
7. ԱՐԱՄ ԱՎԱԳՅԱՆ բռնցքամարտ 75
8. ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ հ/ հ ըմբշամարտ 52
9. - 10. ՄՈՒՍԱ ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎ ազատ ըմբշամարտ 49
9. -10. ԱՐԹՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆ հ /հ ըմբշամարտ 49
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 9 մարզիկի անուն` շախմատիստներ Լիլիթ Մկրտչյան, Զավեն Անդրիասյան, բռնցքամարտիկներ Արթուր Քիրաջյան, Հենրիկ Մոքոյան, սամբիստներ Տիգրան Կիրակոսյան, Սոսե Բալասանյան, Մավրիկ Նասիբյան, Երջանիկ Կարապետյան և հունահռոմեական ոճի ըմբիշ Վաչիկ Եղիազարյան:
Լավագույն թիմ է ճանաչվել Եվրոպայի անհատական – թիմային առաջնությունում երրորդ տեղը գրաված Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում