Ուրախ եմ, որ «Բորուսիային» բաժին չընկավ «Մանչեսթեր Սիթին». Ցորկ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությանը, որի արդյունքում դորտմունդցիները իրենց ուժերը կչափեն «Զենիթի» հետ:
«Դա հետաքրքիր խաղ կլինի: Հնարավոր է` մեզ համար մի փոքր առավելություն լինի, քանի որ առաջին խաղին հյուրընկալվելու ենք, սակայն դեռևս հայտնի չէ, թե ինչպիսի եղանակ կլինի փետրվարի վերջին Սանկտ Պետերբուրգում: Անկեղծ ասած` ուրախ եմ, որ «Բորուսիային» բաժին չընկավ «Մանչեսթեր Սիթին»,- Ցորկի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում