«Զենիթի» հետ հանդիպմանը անհամբերությամբ եմ սպասում». Կլոպ
Սպորտ
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությանն է անդրադարձել նաև Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ դորտմունդցիները իրենց ուժերը կչափեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ:
«Ռուսաստանում երբեք չեմ եղել, այնպես որ, «Զենիթի» հետ հանդիպմանը անհամբերությամբ եմ սպասում: Բոլոր այն ակումբները, որոնք կարողացել են դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ, որակյալ մրցակիցներ են: Խաղին դեռևս երկու ամսից ավելի ժամանակ կա: Այժմ մանրամասնելը անլուրջ կլինի»,- Կլոպի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում