Արթուր Աբրահամը ցավակցում է Սերժ Սարգսյանին
Հասարակություն
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին' հոր մահվան կապակցությամբ.
«Մեծարգո պարոն նախագահ, խոր վշտով ցավակցում եմ Ձեր սիրելի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ:
Ընդունե´ք իմ խորին վշտակցությունը: Այս ծանր պահին Ձեզ հետ կիսում եմ անդառնալի կորստի ցավն ու վիշտը եւ իմ զորակցությունը հայտնում Սարգսյանների ընտանիքին: Մխիթարություն եւ սփսփանք' բոլոր վշտացյալ սրտերին:
Հարգանքներով' Արթուր Աբրահամ»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը