«Հոգնել եմ ես, սա վերջին պայքարս է». Հայաստանում բազմաթիվ գործարարներ մեղմ ասած իրենց լավ չեն զգում
Հայկական Մամուլ
Այն, որ Հայաստանում բազմաթիվ գործարարներ իրենց, մեղմ ասած, լավ չեն զգում, նորություն չէ: ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը հայտնվել է փակման եզրին: Գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանի խոսքով՝ պատճառը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից արված սխալ հաշվարկներն են:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում տնօրենը զայրացած հայտարարեց, թե պատրաստվում է հեռանալ Հայաստանից, քանի որ չի կարողանում այս պայմաններում աշխատել.
«Հոգնել եմ ես, սա վերջին պայքարս է: Ինչպես են բազմաթիվ գործարարներ հեռանում, իրենց նման ես էլ կգնամ: Գրե՛ք խնդրում եմ, որ ցավ եմ ապրում նման բաներից: Գոնե այս հարցին լուծում տրվի, որ մարդիկ տեսնեն՝ իշխանությունները կան, երկրի առաջին դեմքը հետաքրքրվում է մեզանով: Թող մարդկանց մեջ հավատը վերականգնվի: Ափսոս չէ՞ երկիրը մեր ձեռքից գնա: Հիմա տեսնում եմ, որ ոչ ոք ոչ ոքից չի վախենում, էնքան են հաբրգել, որ ոչ ոք ոչ ոքի բան չի անում»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը