Գեղական չտեսությունը մեզ մոտ շատ-շատ է. Նիկոլայ Ծատուրյան
Հայկական Մամուլ
Հոկտեմբերի կեսերին Գյումրու «Գալա» հեռուստաընկերության եթերից ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը սուր քննադատության էր ենթարկել աշխարհիկ ու հոգեւոր իշխանություններին` աշխարհիկներին անվանելով գեղցիներ, իսկ կաթողիկոսին' սատանա: Դրանից երկու ամիս անց Ն. Ծատուրյանը
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես բացատրեց իր քայլը. «Հա՛, շատ խիստ եմ ասել, մեղա եմ գալիս։ Բայց տեսնելով, թե ինչեր են անում, ինչ է կատարվում...
Ժողովուրդը Ստալինին ինչո՞ւ էր պաշտում։ Որովհետեւ միշտ մի կիտելով, իր «Պեժո» մեքենայով էր, ապրում էր հենց Կրեմլում. ասկետիզմ կար մոտը։ Բայց երբ տեսնում են, որ ոմանք բենթլիներ են քշում, պալատներ կառուցում, կղզիներ առնում, օֆշորների մեջ մտնում, իրենց բարեկամներին խցկում... Նայում եմ հին եկեղեցիներին, քեֆս գալիս է, իսկ այս նոր եկեղեցիներն այնպես են զարդարել, կարծես եկեղեցի չեն, այլ... տորթ։ Էս գեղական չտեսությունը մեզ մոտ շատ-շատ է»։
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը