«Ընտանիքներդ կվերացնենք». ԱԱԾ Աշտարակի ներկայացուցիչներ
Հայկական Մամուլ
«Ուշի գյուղում Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամներին վերջերս «անակնկալով» են դիմավորել։ «Առավոտի» հետ զրույցում խորհրդի անդամ Սուրեն Սարգսյանը պատմել է, որ իրենց հանդիպումը կազմակերպող անձը և գյուղապետը, ով այնքան է ոգևորված եղել հանդիպումով, որ ցանկացել է նույնիսկ գյուղի ակումբի դահլիճը տրամադրել, հանդիպմանը ներկայացել են վախեցած։
Մեկ օր առաջ նրանց «դաստիարակչական զրույցի» են կանչել ԱԱԾ Աշտարակի ներկայացուցիչները և սպառնացել՝ «ընտանիքներդ կվերացնենք»։ «ԱԱԾ-ի լակոտներին» Սուրեն Սարգսյանը մեկ պատասխան ունի. «1988–ին թուրքերն էլ էին մեզ ասում` ընտանիքներդ կվերացնենք»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը