Կլիչկոն հրաժարվել է տիտղոսից հանուն քաղաքականության
Աշխարհ
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն, հանուն Ուկրաինայի քաղաքականության, հրաժարվել է իր տիտղոսից. այս մասին հայտնում է dp.ru-ն:
Կլիչկոն սատարում է Ուկրաինայում տեղի ունեցող եվրաինտեգրացիայի բողոքի ցույցերի մասնակիցներին և հազարավոր կողմնակիցներին, ովքեր պահանջում են Ուկրաինայի նախագահ Յանուկովիչից չանդամակցել Մաքսային միությանը:
Կլիչկոյի այս որոշմանը Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը փորձում է ըմբռնումով մոտենալ և հնարավորություն է տալիս նրան կարիերան վերականգնել ցանկացած ժամանակ։
Հիշեցնենք, որ պրոֆեսիոնալ ռինգում Վիտալի Կլիչկոն ունեցել է 45 հաղթանակ և պարտվել է ընդամենը 2 մրցամարտում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն