Ոստիկանությունն այլևս չի վերանայի արքայադուստր Դիանայի մահվան գործը
Աշխարհ
Բրիտանիայի ոստիկանությունը համոզիչ ապացույցներ չի գտել, ըստ որի` արքայադուստր Դիանայի մահվան պատճառը բրիտանական հատուկ ծառայությունների կողմից մշակված ծրագիրն է եղել. գրում է CBS News-ը:
Ոստիկանությունն այլևս չի վերանայի արքայադուստր Դիանայի մահվան գործը:
Հիշեցնենք, որ օգոստոսին Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ կվերանայի այս հարցի առնչությամբ բոլոր նյութերը և կվերսկսի հետաքննություն:
«Այդպես էլ չգտնվեց ոչ մի համոզից ապացույց, որի միջոցով հնարավոր լիներ ապացուցել, որ բրիտանական հատուկ ծառայությունները ներգրավված են եղել արքայադուստր Դիանայի սպանությունը կազմակերպելու մեջ»,-հայտարարել է վերաքննիչ դատարանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն