Ուկրաինական ընդդիմությունը վախենում է Պուտին-Յանուկովիչ հանդիպման արդյունքներից
Աշխարհ
Ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովի օրակարգում, որի հանդիպումը տեղի կունենա այսօր Մոսկվայում, առաջին հայացքից անվնաս հանիպում է թվում, սակայն կարող է նյարդայնացնել թե' ուկրաինական ընդդիմությանը, թե' Եվրամիության պաշտոնյաներին. գրում է РИА Новости-ն:
Հանդիպման մասնակիցները պլանավորում են քննարկել առևտրա-տնտեսական համագործակցությունը, միջազգային հարցերը, ինչպես նաև` համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները. երկուշաբթի օրը հաղորդում են Կրեմլից:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տվյալներով` պետության ղեկավարները լսելու են համագործակցության վերաբերյալ հետագա հեռանկարներին վերաբերող զեկույցներ:
Ուկրանական ընդդիմությունը տագնապներ ունի, որ այս ամենի պաշտոնական անվան տակ այլ որոշումներ են թաքնված, որոնք կհանգեցնեն Կիևի անդամակցությանը Մաքսային միությանը և կզրկեն եվրաինտեգրման հետագա հնարավորությունից:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն