Ակտիվիստները բողոքի ցույց են կազմակերպել Կիևի միջազգային օդանավակայանի ճանապարհին
Աշխարհ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի Եվրամայդանում ցույցի դուրս եկած ակտիվիստները ակցիա են կազմակերպել միջազգային օդանավակայան տանող ճանապարհի վրա, որտեղով որ նախագահ Յանուկովիչը պետք է շարժվի օդանավակայան` Մոսկվա մեկնելու համար. գրում է РИА Новости-ն:
Յանուկովիչը երեքշաբթի օրը Մոսկվայում պետք է մասնակցի ռուս-ուկրաինական միջպետական հանձնաժողովների նիստին: Ուկրաինայի վարչապետ Ազարովը կարծում է, որ նախագահներին կհաջողվի համաձայնության գալ գազի գնի շուրջ:
Իսկ ընդդիմությունը կարծում է, որ պաշտոնական հանդիպման քողի տակ հաաձայնություն է ձեռք բերվելու Մաքսային միությանը Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն