Ռոնալդուն օգնել է երկրպագուին խուսափել դատական պատժից
Սպորտ
20-ամյա կանադացի ուսանող Ռոնալդ Գյոկան, ով սույն թվականի օգոստոսի 7-ին Մայամիում տեղի ունեցած «Ռեալի» և «Չելսիի» միջև հանդիպմանը խաղադաշտ էր դուրս եկել և գրկել Կրիշտիանու Ռոնալդուին, կարողացել է խուսափել պատժից:
Ինչպես տեղեկացնում են միջազգային լրատվական գործակալությունները, երկրպագուի վրայից հանվել են հասարակական կարգի խախտման վերաբերյալ բոլոր մեղադրանքները:
Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստը, իմանալով երկպագուի խնդրի մասին, անձամբ գրավոր կերպով դիմել է դատարան՝ խնդրանքով հանել մեղադրանքը:
«Այժմ ես երազում եմ նրան տեսնել ևս մեկ անգամ և պարզապես ասել շնորհակալություն»,-նշել է երկրպագուն:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում