Լավ կլիներ` «Արսենալի» փոխարեն «Զենիթը» լիներ մեր մրցակիցը. Լամ
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» ավագ Ֆիլիպ Լամը կարծում է, որ իր թիմին հաջողությունն այնքան էլ չի ժպտացել Չեմպիոնների լիգայի 1/8 երափակչի վիճակահանության ժամանակ. տեղեկացնում է գերմանական մամուլը:
Նշենք, որ Գվարդիոլայի թիմին բաժին է ընկել Լոնդոնի «Արսենալը», որին Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը վտանգավոր մրցակից է համարում:
«Ավելի լավ կլիներ` մեզ որպես մրցակից բաժին ընկներ «Զենիթը»: Պետք է նշեմ, որ «Արսենալը» նախորդ մրցաշրրջանի համեմատ ավելի ուժեղ է դարձել: Նրանք շատ լավ ուժեղացրին իրենց կազմը, և սա առաջին հերթին վերաբերում է Մեսութ Օզիլի տեղափոխությանը»,-նշել է Լամը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում