Երթ` Ազատության հրապարակից Սահմանադրական դատարան (լրացվող, ուղիղ միացում)
Քաղաքական
Այսօր` ժամը 12:30, Ազատության հրապարակից մեկնարկեց երթ դեպի Սահմանադրական դատարան: Երթի մասնակիցները պայքարում են կուտակային կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ:
ԱԺ չորս խմբակցությունները` ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ-ն և Ժառանգությունը, ՍԴ դիմում են հանձնել՝ պահանջելով հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում մի շարք դրույթներ, ինչպես նաև` կասեցնել հունվարի 1-ից օրենքի գործադրումը:
Նշենք, որ երթին մասնակցում են բազմաթիվ պատգամավորներ վերը նշված չորս խմբակցություններից` Նաիրա Զոհրաբյան, Արմեն Մարտիրոսյան, Արմեն Ռուստամյան, Ռուբեն Հակոբյան և այլք: Ներկա է նաև Ռուբեն Հախվերդյանը:
Այս պահին արդեն ցուցարարները Սահմանադրական դատարանի մոտ են:
Երթին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն