Ուկրաինայի Դոնեցկի շրջանում հանքահորի պայթյունից զոհվել է 4, վիրավորվել` 13 մարդ
Աշխարհ
Ուկրաինայի Դոնեցկի շրջանում հանքափորում տեղի ունեցած պայթյունից զոհվել է 4 հանքափոր, ևս 13-ը հոսպիտալացվել են. երեքշաբթի օրը հայտնում է Ուկրաինայի ԱԻՆ ծառայությունը, մեջբերում է Риа Новости-ն:
Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Ավելի վաղ հայտնի էր դարձել 2 վիրավորի և 4 զոհի մասին:
Դեկտեմբերի 16-ին` ժամը 13.30-ի սահմաններում, 320 մետր խորության վրա գտնվող Սվյատո Պոկրովսկայա հանքահորում մեթանի պայթյուն է տեղի ունեցել: Հանքափորում աշխատելիս է եղել 18 մարդ, որոնցից 13-ը հոսպիտալացվել են, իսկ 4-ը` մահացել. ասված է տարածած հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն