«Բորուսիայի» բախտը բերեց «Զենիթի» հարցում. Ռոյս
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությանը և նշել, որ այն հաջող է իր թիմի համար:
Հիշեցնենք, որ Կլոպի թիմը 1/8 եզրափակչում իր ուժերը չափելու է «Զենիթի» հետ:
«Բորուսիայի» բախտը մրցակցի հարցում բերել է: Սակայն չպետք է թերագնահատել «Զենիթին»,-ֆուտբոլիստը գրել է թվիթերյան իր էջում:
Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 25-ին, իսկ պատասխան խաղը` մարտի 12-ին Դորտմունդում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում