Ուկրաինայի խորհրդարանի նիստը տևել է 10 րոպե
Աշխարհ
Ինչպես հայտնում է Українська Правда-ն, Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Ռիբակն այսօր առավոտյան բացել է խորհրդարանի նիստը, անկախ նրանից, որ մոտ 30 ընդդիմադիր պատգամավորներ շրջափակել էին խորհրդարանի ամբիոնը:
Նա հայտարարել է, որ 2014 թվականի պետբյուջեի նախագիծը պլանավորված է խորհրդարանում քննարկել հինգշաբթի, և չի բացառել, որ այն կարող է ընդունվել կրճատ ընթացակարգով:
10 րոպե անց Ռիբակն ավարտել է խորհրդարանի նիստը: Նա ստիպված է եղել խոսել ոչ թե խորհրդարանի ամբիոնից, այլ՝ դահլիճից՝ իշխող «Ռեգիոնների կուսակցության» պատգամավորների շրջանում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն