«Դուք հրաժարական տալո՞ւ եք». «Հրաժարական չեմ տա». քննարկում ԱԺ-ում
Քաղաքական
ԱԺ խորհրդարանական լսումների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ Վահան Բաբայանը դիմել է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին` ասելով. «Քանի որ կառավարությունը անարդյունավետ, սխալ քաղաքականություն է վարել, ապա սովորաբար նման դեպքերում այն պետք է հրաժարական տա... Դուք հրաժարական տալո՞ւ եք»:
Ի պատասխան` նախարարն ասել է. «Կառավարությունն անարդյունավետ քաղաքականություն չի վարել, հրաժարական էլ չեմ տա»:
ԱԺ խորհրդարանական լսումները «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձեւավորման կարգի վերաբերյալ» և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի մասին են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն