Օզբիլիսը և Մովսիսյանը` Ռուսաստանի առաջնության ԱՊՀ խորհրդանշական հավաքականում (ֆոտո)
Սպորտ
Sportbox.ru հրապարակել է Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հանդես եկող ԱՊՀ երկրները ներկայացնող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որում տեղ են գտել նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսը և Յուրա Մովսիսյանը:
Օզբիլիսի մասին կայքը գրում է.
«Օզբիլիսը եղել է «Կոուբանի» ամենավառ խաղացողը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի հիանալի տեխնիկան, լավ հարվածն ու ստանդարտներն իրացնելու վարպետությունը գրավեցին «Սպարտակի» ղեկավարության ուշադրությունը, որը ֆուտբոլիստի համար չխնայեց 6 մլն եվրոն: Շատ արագ Օզբիլիսը հիմնական կազմից դուրս թողեց Մակգիդիին և դարձավ Կարպինի թիմի կարևոր մասը: Հաջորդ մրցաշրջանում Արասը հավանաբար կլինի այդ թիմի հաղթաթուղթը»:
Մովսիսյանին անդրադառնալով` կայքը գրել է.
«Մրցաշրջանի լավագույն լեգիոները. «Կրասնոդարից» «Սպարտակ» տեղափոխությունից անմիջապես հետո աչքի ընկավ հեթ-տրիկով: Հարձակվողը բավականին արագ հարմարվեց միջին գծի հետ և ներկայիս «Սպարտակի» համար օպտիմալ հարձակվող է: Մովսիսյանը զարմանալիորեն կայուն է: Թե՛ «Կրասնոդարում», թե՛ «Սպարտակում» նա ռմբարկուների ցուցակի բարձր հորիզոնականներում է: Առաջնության գարնանային հատվածում «Սպարտակի» վերջնական արդյունքը մեծապես կախված է Մովսիսյանի խաղից»:



















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում