Ucom և Viasat ընկերությունները ամփոփեցին կինովիկտորինայի արդյունքներ (տեսանյութ)
Հայաստան
Դեկտեմբերի 17-ին կայացավ Ucom և Viasat ընկերությունների համատեղ մամլո ասուլիսը, որին ներկա էին Viasat հեռուստաալիքների մարքեթինգի տնօրեն Արտեմ Լիսովը, Ucom ընկերության մարքեթինգի տնօրեն Աշոտ Բարսեղյանը և Ucom ընկերության միջօպերատորական բաժնի ղեկավար Մանուշ Մելքումյանը: Ասուլիսի մասնակիցները ներկայացրեցին ընկերությունների անցած համատեղ ուղին և կարևորեցին հայկական շուկայում օրինական ալիքների և հեռուստաբովանդակության ներկայացման անհրաժեշտությունը:
Viasat ընկերության մարքեթինգի տնօրեն Արտեմ Լիսովը նշեց, որ Ucom-ի հետ համագործակցությունը համարում է կայացած և խոստացավ, որ այն ավելի կխորանա և որի դրական արդյունքներ շուտով կնկատեն Ucom-ի բաժանորդները:
Ընկերությունների ներկայաչուցիչները ամփոփեցին նաև նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 17-ը անցկացված Viasat կինովիկտորինայի արդյունքներ: Մրցույթին մասնակցել էին ավելի քան 6,000 բաժանորդ, որոնցից միայն 100-ն են հնարավորություն ստացել մասնակցելու “Midnigh Party” երեկույթին:


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից