«Ժողովուրդ». Հայաստանը Մաքսային միություն է մտնում Ղարաբաղի հետ
Հայկական Մամուլ
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում նույն մաքսային ռեժիմն ինքնաբերաբար կգործի նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեպքում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա՝ քանի որ Հայաստանը ԼՂՀ-ի հետ առանձին մաքսակետ չունի, հետեւաբար Մաքսային միությանն անդամակցելու դեպքում եւս նույն ռեժիմը պետք է գործի: «Ղարաբաղը համարվում է Հայաստանի սահմանային տարածք,-«Ժողովուրդ»-ին հայտնեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` հավելելով,-ոնց որ այսօր է Ղարաբաղը ներմուծում կամ արտահանում, նույն ձեւով էլ կլինի այն ժամանակ: Պրոբլեմներ չեն առաջանա»: Այսպիսով՝ կարելի է եզրակացնել՝ միակ հուսադրող բանն այն է, որ ՄՄ-ն փաստացի ընդունելու է ԼՂՀ կարգավիճակը որպես Հայաստանի մաս:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը