«Հայկական Ժամանակ». ՍԴ-ն կարող է «բարի կամք» դրսևորել
Հայկական Մամուլ
«Կախված իշխանությունների քմահաճույքից, կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի որոշ դրույթների սահմանադրականության մասին վերջնական որոշման հրապարակումը ՍԴ-ն կարող է ձգձգել մի քանի ամիս:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարը երեկ հրապարակայնորեն հայտարարեց, որ Աժ ոչ իշխանական չորս ուժերի դիմումը վիճահարույց օրենքի սահմանադրականության վերաբերյալ ՍԴ-ն ստացել է երեկ առավոտյան: Ըստ ՍԴ կանոնակարգի 18 հոդվածի, դիմումը ստանալուց ոչ ուշ, բան 12 ժամ հետո աշխատակազմի ղեկավարը լուծում է դիմումի ընդունման կամ վերադարձման հարցը: Նույն փաստաթղթի հաջորդ հոդվածով, դիմումի նախնական ուսումնասիրության համար սահմանված է 30-օրյա ժամկետ: Իսկ ՍԴ մասին օրենքի 68 հոդվածի 5-րդ կետի համաձայն, ՍԴ-ն նման գործերով որոշում է ընդունում դիմումը մուտքագրելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Իհարկե, ՍԴ-ն կարող է «բարի կամք» դրսևորել և վերոնշյալ դիմումին արագ ընթացք տալ, բայց այս պահին դժվար է ասել, թե վերևից իջեցված հրահանգն ինչպիսին է»,–գրում է թերթը:
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը