«Ժողովուրդ». Ուսումնասիրություններ կոսմետիկայի եւ խաղալիքի շուկայում
Հայկական Մամուլ
Քանի որ այս օրերին շատ գործարարներ փորձում են խաղալիք ու դիմահարդարման պարագաներ ներմուծել ՀՀ՝ Ամանորի նախաշեմին վաճառելու համար, էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը լուրջ ուսումնասիրություններ է սկսել իրականացնել կոսմետիկայի եւ խաղալիքի շուկայում:
Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լեւոն Խալիկյանից: «Ինչ վերաբերում է սպառողին, մեր վերահսկողության տակ է: Այսինքն՝ այն, ինչը վերաբերում է մարդու կյանքին եւ առողջությանը: Աստված հեռու պահի, եթե կոսմետիկան վնաս պատճառի մարդուն, մենք կարող ենք արձագանքել եւ վտանգավոր կոսմետիկան, խաղալիքը շուկայից հանել կամ արգելել վաճառքը»,-ներկայացրեց Խալիկյանը: Նա նաեւ հորդորեց սպառողներին դիմահարդարման պարագաներ եւ խաղալիք գնել միայն մասնագիտացված խանութներից:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը