«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի քաղաքական հորդորը
Հայկական Մամուլ
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով կառավարության կողմից 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու կամ հակառակ դեպքում հրաժարական տալու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականին, ասել էր, թե դա քաղաքական հորդոր էր:
Այս հայտարարության մասին Ս. Սարգսյանի վերաբերմունքը «Ժողովուրդ»-ը ճշտել է նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանից։ Վերջինս, մեր հարցմանն ի պատասխան, ասաց, որ դեկտեմբերի 13-ին՝ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ, Սարգսյանն անդրադարձել է այդ հարցին՝բացատրելով նաև, թե երբ և ինչպես են դիտարկվելու դրված նպատակների ու ձեռք բերված արդյունքների միջև հնարավոր շեղումները։ «Կարծում եմ՝ այս հարցին Սերժ Սարգսյանը կրկին կանդրադառնա իր կողմից նախանշված ժամկետներում՝ համապատասխան վերլուծությունների քննարկումից հետո»,–ասաց նա:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն