Թբիլիսիի քաղաքապետին կանչել են դատախազություն
Վրաստան
Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուգուլավային կանչել են Վրաստանի Գլխավոր դատախազություն: Ինչպես հաղորդում է Trend-ը, հղում կատարելով դատախազության իր աղբյուրներին, Ուգուլավան պետք է գերատեսչություն ներկայանա 13.00-ին քննչական, ընթացակարգային գործողությունների համար:
Խոսքը Հին Թբիլիսիի զարգացման ու վերակառուցման, ինչպես նաև` Նոր Թբիլիսիի զարգացման հիմնադրամի մասին է, որի աշխատակիցներն ապօրինի յուրացրել են բյուջեի գումարները:
Հարցաքննությանը զուգահետ դատախազության շենքի մոտ քաղաքապետի կողմնակիցները բողոքի ակցիա են կազմակերպելու:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն