ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը քննադատել է սահմանին հայ զինվորի սպանությունը
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը երեքշաբթի օրը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ` քննադատելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում` հայ-ադրբեջանական զորքերի շփման կրակագծում, հայ զինվոր Հրանտ Պողոսյանի սպանության համար. մեջբերում է Asbarez.com-ը:
«Այսօր մենք տեղեկացել ենք ադրբեջանական զինված ուժերի կողմից հարձակման արդյունքում ևս մեկ հայ զինվորի սպանության մասին: Ադրբեջանն ու նրա զինված ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն, և ես ոչ մի կասկած չունեմ, որ այս ամենը կազմակերպվել է Ադրբեջանի բերին օղակների կողմից:
Մենք պետք է ընդամենը վերհիշենք, թե ինչպես Բաքուն փառաբանեց և հերոսացրեց Ռամիլ Սաֆարովին` մարդասպան սպային, ով սպանել էր իր հայ գործընկերոջը քնած ժամանակ: Բաքվում այս մարդասպանները երբեք չեն ենթարկվի պատասխանատվության, մինչև միջազգային հանրությունը չպահանջի այդ չարագործությունների դադարեցումը»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում