«Բորուսիայի» հետ խաղին «Զենիթը» ստիպված է մասնակցել կիսադատարկ տրիբունաներով
Սպորտ
ՈւԵՖԱ-ն որակազրկել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» երկրպագուների սեկտորները Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ անդիպմանը:
Պատճառը «Աուստրիայի» հետ խաղին ռուսական ակումբի երկրպագուների վարքն է եղել:
Երկրպագուները կիրառել են պիրատեխնիկա, ռասիստական պաստառներ, ինչպես նաև` անկարգություններ սարգել տրիբունաներում:
Ռուսական ակումբը ստիպված կլինի դորտմունդցիների հետ հանդիպմանը մասնակցել կիսադատարկ տրիբունաներով: Առաջին հերթին կփակվեն «Զենիթի» առավել ակտիվ երկրպագուների սեկտորները:
Ակումբը նաև տուգանվել է 40 հազար եվրոյով. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ «Զենիթը» չի բողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում