«Արսենալը» պատրաստ է Դիեգո Կոստայի համար վճարել 38 մլն
Սպորտ
«Ատլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան հայտնվել է Լոնդոնի «Արսենալի» ուշադրության կենտրոնում. տեղեկացնում է Goal.com-ը:
Անգլիական ակումբի ներկայացուցիչներն այս շաբաթ կմեկնեն Իսպանիա՝ հարձակվողի խաղը դիտելու:
Հիշեցնենք, որ ամռանը Կոստան իսպանական ակումբի հետ նոր պայմանագիր է կնքել, որը ուժի մեջ է մինչև 2018-ը: Ֆուտբոլիստի հրաժարագինը 38 մլն եվրո է:
Իսպանիայի ընթացիկ մրցաշրջանում Կոստան 16 խաղում հեղինակել է 17 գոլ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում