««Բորուսիան» միակ ֆավորիտն է». Բեկենբաուեր
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը վերլուծել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության արդյունքները և նշել, որ զույգերից միայն մեկ բացահայտ ֆավորիտ կա՝ Դորտմունդի «Բորուսիան», ում մրցակիցն է «Զենիթը»:
«Կարծում եմ` «Բորուսիան» միակ ֆավորիտն է: «Բավարիա»-«Արսենալ» խաղը հավասարազոր մրցակիցների հանդիպում է լինելու:
«Շալկեն» կարող է շնորհակալություն հայտնել վիճակահանության համար, քանի որ «Ռեալին» պարտվելու դեպքում Չեմպիոնների լիգան կարելի է լքել գլուխը բարձր պահած: Գիտեմ, որ «Բայերը» ցանկանում էր հանդիպել ՊՍԺ-ին. չգիտեմ, թե ինչու է նման բան ցանկացել, քանի որ այս դեպքում նրանք ստիպված են պահել այնպիսի հարձակվողի, ինչպիսին Զլատան Իբրահիմովիչն է»,-նշել է Բեկենբաուերը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում