Գործադուլ Ախալքալաքում
Հասարակություն
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարական աշխատանքի բանվորները գործադուլի միջոցով պահանջում են չստացած աշխատավարձերը: Ինչպես նշեցին նրանք, երկու տարվա ընթացքում չեն ստացել աշխատավարձ: Բանվորները դրա մեջ մեղադրում են Ադրբեջանական «Փարեխա» եւ «Ջի-ես գրուպ» շինարարական կազմակերպություններին:
Ինչպես նշում են գործադուլ անողները, նրանք նշված հարցով հանդիպել են կազմակերպությունների ներկայացուցիչներին մայրաքաղաքում եւ բազում անգամ դիմել են ղեկավարությանը, բայց անարդյունք, միայն լսում են խոստումներ: 50-ից շատ բանվոր փորձեցին փակել երկաթուղու մոտակա տարածքի ճանապարհը, բայց դա խափանվեց, որովհետեւ տարածքը վերահսկվում էր իրավապահ մարմինների կողմից: Լրագրողների հայտնվելու հետ բանվորները պահանջեցին հանդիպել կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բայց չհայտնվեցին «Ջի-ես գրուպ»-ի ներկայացուցիչները:
Ինչպես նշեց «Փարեխա» կազմակերպության ներկայացուցիչը' իրենց կազմակերպությունը կապ չունի աշխատավարձի պարտքերի հետ, քանզի բանվորները ընդունվել են աշխատանքի «Ջիես գրուպի»-ի կողմից եւ այն պետք է վճարի աշխատավարձերը:
Հիշեցնենք, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունում ներգրավված են հարյուրավոր մարդիկ տարբեր շրջաններից: Այստեղից 60-ից շատ հոգի աշխատավարձ չեն ստացել 2 տարուց ավելի: Ըստ բանվորների` բողոքի ցույցը շարունակվելու է մինչեւ աշխատավարձերի ստանալը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն