Մեկնարկել են զինվորական երդման արարողությունները Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ Եսայան Կոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ» Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ» 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Բազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինի Հուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր 

Հայ Ազգային Կոնգրեսը նախապատրաստվում է կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել

Քաղաքական

Վերջին շրջանում կառավարության հայտարարություններից ու պարտադրված խոստովանություններից պարզ դարձավ, որ Հայաստանի իշխանությունները 2011թ. ի վեր, երեք տարի շարունակ թաքցրել են այն հանգամանքը, որ դե ֆակտո բարձրացել է Հայաստան ներմուծվող ռուսական գազի գինը։ Այդ բանը այժմ փորձում են արդարացնել նրանով, որ, իբր, այդ ամբողջ ընթացքում Ռուսաստանի հետ նաեւ բանակցություններ են ընթացել գազի գնի շուրջ։ Արդարացումներն անհեթեթ են, քանի որ հենց այդ ընթացքում երկու անգամ փոխվել, ավելացել է գազի մատակարարման մեծածախ գինը՝ դառնալով նախ 240, ապա 280 դոլար` 1000 խ/մ-ի դիմաց։

Գազի գնի բարձրացումը գաղտնի է պահվել ոչ միայն հասարակությունից, այլեւ Ազգային ժողովից։ Կառավարությունը չի խորշել անգամ Պետական բյուջեի մասին 2011, 2012, 2013թթ. օրենքների բացահայտ խախտումից եւ առանց ԱԺ որոշման, գաղտնաբար կուտակել է պետական պարտք, որն այս պահին հասնում է ավելի քան 300 միլիոն դոլարի։

Բոլոր այս թանկացումներից հետո այժմ սահմանի վրա վրա ռուսական գազի մեծածախ գինն իջել, դարձել է 189 դոլար 1000 խ/մ-ի դիմաց, այսինքն՝ նախնական գնից ընդամենը 9 դոլարով ավելի, որից հաշվարկվում էր հանրապետությունում մանրածախ գինը մինչեւ վերջին թանկացումը։ Գնագոյացման մեխանիզմների մեջ այլ փոփոխություն չի եղել, սակայն, սպառողի համար գազի գինը (1000 խ/մ համար) անհասկանալիորեն բարձրացվել է 60 դոլարով։

Հայաստանի իշխանությունները կոպտորեն խախտել են նաեւ Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին ՀՀ օրենքը։ Առանց Բյուջեի մասին օրենքի եկամուտների մասում փոփոխություն կատարելու, որպես ապօրինաբար կուտակված արտաքին պարտքի մարման միջոց ընտրվել է «Հայռուսգազարդ»-ի 20% պետական բաժնեմասի վաճառքը ռուսական «Գազպրոմ» ընկերությանը։ Դա օրենքի կոպիտ խախտում է, քանի որ պետության 20% այդ բաժնեմասն ընդգրկված չէ սեփականաշնորհման ծրագրում։ Հայ Ազգային Կոնգրեսը դեռ 2012թ. հոկտեմբերին ԱԺ-ում հայտարարել էր, որ կառավարությունը գաղտնի եւ ապօրինի որոշում է ընդունել այդ բաժնեմասի վաճառքի մասին, ինչն այն ժամանակ հերքեց նույն կառավարությունը, իսկ այժմ, ահա, հաստատվում է փաստերով ու փաստաթղթերով։

Այսպիսով՝ մեր առջեւ է ռեժիմի հանցավորության հերթական խայտառակ փաստը.

2011-2013թթ. գործադիր իշխանության կողմից կոպտորեն խախտվել են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ Բյուջեի մասին եւ Պետական գույքի մասնավորեցման մասին օրենքները։ Այդ խատումների գինը ավելի քան 300 միլիոն դոլարի լրացուցիչ արտաքին պարտքն է՝ ընկած ժողովրդի ուսերին։ Դա նաեւ այն գինն է, որ խաբեությամբ կորզվել է ժողովրդից՝ նպաստելու համար ռեժիմի ապօրինի վերարտադրության նախընտրական քարոզչական ապահովմանը 2012թ. խորհրդարանական, 2013թ. նախագահական եւ նույն թվականի Երեւանի քաղաքապետական ընտրություններում։

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտելով ՀՀ իշխանությունների՝ Սահմանադրության եւ օրենքների ցցուն ոտնահարումը, սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործությունը, նախապատրաստվում է այս, ինչպես նաեւ այլ իրավախախտումների հիմքով, Սահմանադրության 84 հոդվածի համաձայն, կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։ Կոնգրեսը խորհրդարանական ոչ իշխանական ուժերին կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը, իսկ արտախորհրդարանական ուժերին՝ աջակցել եւ հրապարակավ պաշտպանել այն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեկնարկել են զինվորական երդման արարողություններըՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր«Москва слезам не верит». Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին զրույցի ենթատեքստի մասին Գնում-գնում գլուխը խփում է պատին, ընկնում գետը. Մարգարիտ ԵսայանԿոտայքի մարզում թեժ իրավիճակ է. ովքեր կլինեն նոր համայնքապետերը. «Ժողովուրդ»Ինչ է սպասվում օգոստոսի 2-ին. կիրակի օրը կընտրեն ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ»Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԲազմաթիվ հասցեներում այսօր լույս չի լինիՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելու Հուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում 241 օր տիեզերքում․ NASA-ի և «Ռոսկոսմոսի» անձնակազմը վերադարձել է Երկիր Իրանն ու Օմանը քննարկում են Հորմուզի նեղուցով ևս մեկ միջանցք բացելու հարցը. Bloomberg ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանը հնարավոր չէր. ՌԴ ԱԳՆ Ոչ ոք ինձ չի ասելու՝ մենք ինչ պետք է վաճառենք կամ չվաճառենք. Թրամփ Մենք կօգտագործենք Իրանի սառեցված միջոցները. Դոնալդ Թրամփ Ավո Ադամյանի նոր հեռուստանախագիծը շուտով՝ USArmenia հեռուստաալիքով (Լուսանկարներ) Մորը գրտնակով սպшնած 20-ամյա տղան կտեղափոխվի հոգեբուժարան Porsche-ն ևս 5000 աշխատատեղ կկրճատի Ֆրանսիան հայտարարել է, որ աշխարհն այլևս լսում ԱՄՆ-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հանդիպել է Զելենսկու հետ և նրան 100%-անոց աջակցություն հայտնել Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան Խաչիկ Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի․ ըմբշամարտի Մ17 ԱԱ Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան. մանրամասներ Պետք է դադարել ամեն ինչի մեղքը ընդդիմության վրա բարդել. պատասխանատուն իշխանությունն է․ խուդոյան (տեսանյութ) Ավտոմեքենայի և հեծանիվի բախում՝ Կոտայքի մարզում Իրանն իրավունք չունի իրեն զոհ ներկայացնելու. Ուկրաինայի ԱԳՆ 41-ամյա տղամարդ է ձերբակալվել ապօրինի զենք պահելու կասկածանքով (տեսանյութ)Ոչնչացվել է հայկական ծագման վարդերի խոշոր խմբաքանակ. «Ռոսսելխոզնադզոր» Պեսկովը՝ Հայաստանի վարչապետի հետ Պուտինի զրույցի մասինԱղջի, բան էիր խոսք տվել հայերին, ի՞նչ եղավ (տեսանյութ) Պուտինը Փաշինյանին հայտնել է ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտության մասին. Կրեմլ Պուտինը կրկին ավելացնում է Ռուսաստանի բանակի թվաքանակը Կրիշտիանու Ռոնալդուն նոր դերում․ ֆուտբոլային աստղը կնկարահանվի սերիալումԿրեմլը հայտարարել է Պուտինի սպասվող կարևոր հեռախոսազրույցի մասինՊուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները «ռեկորդային, բայց անարդյունավետ» ենՔաղաքագետը կանխատեսել է Իրանի հնարավոր պատասխանը Կասպից ծովում տեղի ունեցած հարձակմանըՆիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետՄոսկվայից կոչով դիմել են ԱՄՆ-ին ՌԴ-ն արժանապատվորեն է անցնում ներկայիս պատմական փուլը. Պուտին.Հայ գերիի փաստաբանը դիմել է Ալիևին (տեեսանյութ) Էլբրուսում հայտնաբերվել են զոհված լեռնագնացների մարմինները27 ժամ ջուր չի լինի. Հասցեներ Ոչ սթափ վարորդներ, առանց իրավունքի երթևեկողներ․ պարեկները խախտումների նոր վիճակագրություն են ներկայացրելՌուսաստանում հյուրանոցային շուկան թուլանում է․ փակվածների թիվն աճել էՂազախստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է՝ ԿՏԿ-ն վերսկսել է նավթի ընդունումն ու արտահանումըՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցի Հրդեհ՝ Երևանում․ Մուշավան թաղամասում հրշեջները ժամեր շարունակ պայքարում են կրակի դեմ«Ե՛վ ծիծաղելի է, և՛ տխուր». Զախարովան՝ Ճապոնիայում միջուկային զենքի քննարկման մասին Նվազել են հրազենի գործադրմամբ կատարված, ինչպես նաև առանձնապես ծանր և ծանր հանցագործությունները․ՆԳՆՖրանսիայի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն
Ամենադիտված