«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանին անվստահություն պետք է հայտնել. Դավիթ Շահնազարյան
Հայկական Մամուլ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Դավիթ Շահնազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պետք է Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել, քանի որ վերջինս, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանադրությունը, Հայաստանը տանում է դեպի Մաքսային միություն:
Ըստ Շահնազարյանի՝ այսօր ՀՀ իշխանություն ասվածը գոյություն չունի. «Դրանք Ռուսաստանի նշանակած, Ռուսաստանի շահերը սպասարկող ինչ-որ կառույցներ են: Հայաստանի շահերը նրանք չեն սպասարկում, բացարձակապես: Իրենք այստեղ սպասարկում են Ռուսաստանի շահերը: Նրանք, ըստ էության, վերածվել են Ռուսաստանի՝ Պուտինի կողմից նշանակված իշխանությունների: Փաստացի դա այդպես է»: Մեր զրուցակիցը վստահեցրեց նաեւ, որ շուտով քաղաքական ալիք է բարձրանալու. «Հայաստանում առայժմ դրա նախադրյալները չկան, բայց դա անխուսափելի է»:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը