Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

«Ժողովուրդ». Ուկրաինայի դեպքում սպառնալիքը տնտեսական կոլապսն է, Հայաստանի դեպքում` պատերազմի իրական վտանգը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ»-ն այսօրվա խմբագրականում գրում է.

«Այս օրերին շատերն են մեղադրում Սերժ Սարգսյանին` երեքուկես տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո անսպասելիորեն ՄՄ մտնելու որոշման համար: Հանուն արդարության, սակայն, պետք է նկատել, որ ՀՀ իշխանությունները մշտապես նշել են` Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները եղել եւ շարունակելու են մնալ Հայաստանի համար քաղաքական առաջնահերթություն: Ասել է թե` ԵՄ-ի հետ ասոցացումը չի կարող լինել Ռուսաստանի հետ հարաբերությունների հաշվին: Եվ ի սկզբանե, երբ մեկնարկեց Արեւելյան գործընկերության ծրագիրը, եվրոպական կողմից Հայաստանի առջեւ, համենայնդեպս` հրապարակային մակարդակով, չդրվեց տխրահռչակ «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքը: Այն շրջանառության մեջ դրվեց արդեն 2012թ.-ի սկզբից, երբ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան առաջին անգամ հայտարարեց, որ Հայաստանը ստիպված է լինելու ընտրել կա՛մ եվրոպական, կա՛մ ռուսական ուղղությունը:

Դրանից հետո տարբեր մակարդակներով Հայաստանին ներկայացվող «կա՛մ-կա՛մ»-ային ուլտիմատումներին ՀՀ իշխանությունները ստիպված եղան հակադարձել «ե՛ւ-ե՛ւ»-ի մարտավարությամբ, որը, սակայն, ինչպես տեսանք, ի վերջո հաջողություն չունեցավ: Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ այդ ուլտիմատումային գործելակերպից կորցրեց նաեւ Եվրոպան, քանի որ, անկախ մեր երկրի փոքր տնտեսական ռեսուրսներից, Հայաստանը, այդուհանդերձ, նշանակալի դերակատարություն կարող է ունենալ Եվրոպան Չինաստանի հետ կապող հետագայի գլոբալ ծրագրերում:

Այն, որ «կա՛մ-կա՛մ»-ի սկզբունքը սխալ էր եւ վնասակար հենց Արեւելյան գործընկերության ծրագրի համար, արդեն ընդունում են նաեւ Եվրոպայում, ընդ որում ամենաբարձր մակարդակով: Երեկ դա հաստատել է նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` հայտարարելով, թե «Ռուսաստանի եւ Ուկրաինայի հարաբերություններն ընդլայնելու համաձայնությունից հետո ԵՄ դռներն Ուկրաինայի համար շարունակում են բաց մնալ»: Կանցլերը կոչ է արել Ուկրաինային «կա՛մ-կա՛մ»-ի ընտրության առաջ չկանգնեցնել. «Չի կարելի իրավիճակը հասցնել նրան, որ Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ գտնվող երկիրը ստիպված լինի սկզբունքային որոշում ընդունել` ում կողմից է նա՝ սրա, թե նրա»:

Նման հայտարարությունից հետո դժվար է չհարցնել. այդ դեպքում ինչո՞ւ էին հարգարժան եվրոչինովնիկներն ամեն ինչ անում, որպեսզի Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ հայտնված, Ռուսաստանի անվտանգության հովանոցի տակ գտնվող Հայաստա՛նը ստիպված լինի այդ որոշումը կայացնել: Չէ՞ որ եթե Ուկրաինայի դեպքում հիմնական սպառնալիքը տնտեսական կոլապսն է, ապա Հայաստանի դեպքում խոսքը պատերազմի իրական վտանգի մասին է»:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված