«Բազմաթիվ ստոմատոլոգներ արտագաղթել են, կլինիկաները՝ փակվել կամ փոքրացել»
Հայկական Մամուլ
Այն բանից հետո, երբ Աժ-ն որոշում կայացրեց ստոմատոլոգիական կլինիկաների ամեն բազկաթոռի համար ամսական 60-80 հազար դրամ գումար հարկել, բազմաթիվ ստոմատոլոգներ արտագաղթել են, կլինիկաները՝ փակվել կամ փոքրացել։
Կլինիկաներից մեկը վերջին ամիսների ընթացքում 3-4 բժիշկ-ստոմատոլոգ է «ճանապարհել» Ռուսաստան։ Ընկերության եկամուտը կիսովչափ նվազել է, քանի որ 6 բազկաթոռներից միայն կեսն է գործում։
Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանին պատկանող «Լիկա Դենտ»-ում բազկաթոռների թիվը 11-ից դարձել է 5։ Գևորգյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ հատկապես մարզերում ստոմատոլոգների աշխատանքը դժվարացել է։ Հարցին, թե ինչու ստոմատոլոգները այդպես միանգամից լռեցին, Աշոտ Գևորգյանը պատասխանել է. «Համակերպվեցինք էդ վիճակի հետ»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը