Ո՞ւմ ձեռքով կգնա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը
Հայկական Մամուլ
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը երեկ հանդես է եկել հայտարարությամբ' տեղեկացնելով, որ «գազային սկանդալի» վերջին բացահայտումներից հետո պատրաստվում է ՀՀ Սահմանադրության 84-րդ հոդվածի հիման վրա ԱԺ առաջիկա նստաշրջանում կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել: Ընդ որում, ՀԱԿ-ն այս հայտարարությունն արել է կուսակցությունում երեկ գազային սկանդալի վերաբերյալ տեղի ունեցած քննարկումներից հետո: Ուշագրավ է, որ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ վերջերս «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, անդրադառնալով 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականին, ասել էր, թե քաղաքական հայտարարությունները ենթադրում են նաեւ քաղաքական պատասխանատվություն, եւ մատնանշելով Սահմանադրության նույն 84-րդ հոդվածը՝ ակնարկել էր կառավարությանն անվստահություն հայտնելու առաջարկի մասին: Հետաքրքիր է` ո՞ւմ ձեռքով կգնա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը