Ստուգումներ` փաստաբանների դպրոցում
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ վերջին օրերին փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փաստաբանների դպրոցում դասընթացների որակը ստուգելու հատուկ հանձնաժողով է ստեղծել, որոնք էլ լուրջ ստուգումներ են իրականացնում այնտեղ: Ավելին՝ Զոհրաբյանն անգամ ֆինանսական աուդիտ է իրականացնում դպրոցում՝ պարզելու, թե ինչ է չարաշահումներ կան: Ի՞նչ է կատարվում փաստաբանների դպրոցում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանը պատասխանեց. «Այս պահին որակի հանձնաժողովի նախագահն այստեղ է:
Բուհերում դասերի որակի ապահովման բաժին գոյություն ունի, ու մենք փորձում ենք համատեղ աշխատանք իրականացնել՝ բարձրացնելու մատուցվող ծառայության որակը: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական աուդիտին, մենք՝ որպես հիմնադրամ, ամեն տարի պարտավոր ենք այն իրականացնել: Մենք չունենք մեծ բյուջե, որ չարաշահում իրականացնենք: Մեր գնած ամենաթանկ գույքը գրիչն է ու թուղթը: Ուզենք էլ, չարաշահում չենք կարող թույլ տալ»:
Մանրամասները`Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը