Հանգի՛ստ թողեք Մեսսիին. Մարադոնա
Սպորտ
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան անդրադարձել է Լիոնել Մեսսիին և կոչ արել երկրպագուներին զերծ մնալ արգենտինացուն այլ ֆուտբոլիստների հետ համեմատելուց:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հենց Մարադոնան հայտարարել է, որ «Ոսկե գնդակին» ավելի շատ արժանի է Կրիշտիանու Ռոնալդուն, ով ավելի լավ մրցաշրջան է անցկացրել, քան Մեսսին:
«Արգենտինացիները չգիտեն ինչպես վայելել այն, ինչ ունեն, ոչ միայն ֆուտբոլում, այլև` կյանքում: Նրանց միշտ ինչ-որ բան է պետք համեմատելու համար:
Հանգի՛ստ թողեք Մեսսիին, մի՛ համեմատեք նրան ոչ մեկի հետ»,-Մարադոնայի խոսքերը մեջբերում է Sport.es-ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում