Բարաք և Միշել Օբամաները չեն մասնակցի Սոչիի օլիմպիական խաղերի բացմանը
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի մասնակցի Սոչիի Օլիմպիական խաղերին խիստ աշխատանքային գրաֆիկի պատճառով. չորեքշաբթի օրը հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«Նախագահն ու նրա տիկին Միշել Օբաման ներկա չեն գտնվելու Օլիմպիադային, քանի որ նրանց դա թույլ չի տալիս աշխատանքային գրաֆիկը»,- ասել է Հարֆը, մեջբերում է РИА «Новости»-ն:
Նրա խոսքերով` Սոչիում ԱՄՆ-ն ներկայացնելու է բարձր մակարդակի ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն:
Ամերիկյան պատվիրակության կազմը հայտնի էր դարձել երեքշաբթի օրը: Սոչիի Օլիմպիադայի բացմանը ԱՄՆ-ի կողմից կմասնակցեն Կալիֆորնիայի համալսարանի ղեկավարը, ներքին անվտանգության նախկին նախարարը, իսկ փակմանը` պետքարտուղարի առաջին տեղակալը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն