Հռոմի Պապն ուխտագնացություն կկատարի Սրբազան երկիր
Աշխարհ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինն ուխտագնացություն կկատարի դեպի Սուրբ երկիր 2014թ. մայիսին: Ուխտագնացությունը կընդգրկի այց դեպի Հորդանան, Իսրայել, Պաղեստին. հայտնել են Սուրբ աթոռի մամլո ծառայությունից. գրում է ИТАР ТАСС-ը:
Նշենք, որ դեկտեմբերի 2-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հանդիպման ընթացքում նույնպես քննարկվել էր Հռոմի Պապի ուխտագնացության հարցը: Իսրայելի վարչապետը նույնպես հաստատել էր պոնտիֆիկոսին Երուսաղեմ հրավիրելու իր պատրաստակամությունը:
Դրանից առաջ Հռոմի Պապին հրավիրել էր Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու պաղեստինցի առաջնորդ Մահմուդ Աբասը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն