Այլևս միավոր կորցնելու իրավունք չունենք. Լևանդովսկի
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ ինքն ու իր թիմակիցները լրջությամբ են տրամադրված առաջնության երկրորդ շրջանին: Լեհ ֆուտբոլիստի խոսքերով` նրանք պետք է կրճատեն «Բայերի» և «Բավարիայի» հետ ունեցած միավորների տարբերությունը:
«Մենք արդեն շատ միավորներ ենք կորցրել: Սակայն դա հիմնավորվում էր նրանով, որ թիմը վատ է խաղում: Ոչ, պարզապես մենք չէինք օգտագործում մեր գոլային հնարավորությունները:
«Հերտայի» հետ կայանալիք խաղից սկսած` մենք մտադիր ենք հետագա հաղթանակների հիմքը դնել: Այլևս միավոր կորցնելու իրավունք չունենք»,-Լևանդովսկու խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում