Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Կապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը «ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». Զախարովա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է 2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան 

Երևանի դպրոցների տնօրենների ընտրությունը հարմարեցվում է ինչ-որ մարդկանց շահերին. «Բարև Երևան»

Հայաստան

Երևան քաղաքի դպրոցներում տարվում է կադրային անվերահսկելի քաղաքականություն, որի համար պատասխանատվություն է կրում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչությունը: Կարծում եմ՝ անհրաժեշտ է վերանայել այդ քաղաքականությունը, որովհետև Երևանի քաղաքապետը օրենքով է պատասխանատու Երևանում կրթության կառավարումն օրենքներով և ՀՀ կառավարության որոշումներով իրականացնելու, հատկապես տնօրենների ընտրության օրինական գործընթացի համար: Ասածիս հիմքում դրված են հետևյալ փաստարկները. սույն թվականի նոյեմբերի 1-ին նամակով դիմեցի Երևանի քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել տեղեկություններ իր օրոք աշխատանքից ազատված տնօրենների մասին: Պատասխան նամակով ինձ տրվել է մի ցուցակ, ըստ որի՝ 2011 թվականից այս կողմ Երևանի ենթակայության դպրոցների 41 տնօրեններ ազատվել են աշխատանքից, որոնցից 27-ը թոշակի տարիքի պատճառով, մեկը՝ դպրոցի լուծարման, մեկը՝ վերակազմակերպման, 9-ը՝ անձնական դիմումի համաձայն, 4-ը՝ գործատուի նախաձեռնությամբ: Ոչ մի ազգանուն չեմ նշում:

Ինձ տրամադրված ցուցակում արձանագրեցի տարօրինակ փաստեր, որոնք պետք է հայտնի դառնան հասարակությանը: Հիշո՞ւմ եք 2012 թվականի նոյեմբերի 28-ին «Հայելի» կայքէջում հրապարակված «Կեղծ դիպլոմով դպրոցի խաբեբա տնօրինուհին դատապարտվեց» լուրը: Պարզվում է, որ այդ բավականին երիտասարդ կինը, ով դպրոցում «թագավորեց» ընդամենը երկու շաբաթ՝ 10.01.2012-27.01.2012թ.թ., ազատել են «ՊՈԱԿ-ի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի «բ» կետի համաձայն, որն ասում է. «Լրացել է նրա 65 տարին»: Մեկնաբանություն, իհարկե, կարելի է անել, սակայն այն շատ հեռու կտանի, հետևություններ թող անեն այն մարդիկ, ովքեր այս խայտառակությունը նախաձեռնել, իրականացրել ու պարտակել են:

Հաջորդը. 2011 թվականի նոյեմբերի 22-ին աշխատանքից ազատվել է «Երևանի Համո Սահյանի անվան հ.70 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ Նարինե Մատինյանը՝ թոշակի անցնելու պատճառով, իսկ 2011թ. նոյեմբերի 29-ին նույն անձը, այսինքն՝ 7 օր անց, նույն հիմքով ազատվել է «Երևանի հ.140 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ի պաշտոնից: Տատիկս կասեր՝ «Բան մը կհասկնամ նե՝ արաբ ըլլամ»:

Հաջորդը. 2012 թվականի հուլիսի 7-ին «Երևանի Ա.Մռավյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի լուծարման պատճառով դպրոցի տնօրենն անձնական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: 35-րդ տողում նույն, փաստորեն արդեն լուծարված՝ «Երևանի Ա.Մռավյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն է, ոչ ԺՊ-ն, ազատվել իր դիմումի համաձայն 2012 թվականի դեկտեմբերի 7-ին, այսինքն՝ ուղիղ չորս ամիս կառավարել է լուծարված դպրո՞ցը և ստացել աշխատավա՞րձ: Հետո ասում են՝ գանձարանում կրթության համար փող չկա՞:

Հաջորդը. 2012 թ. հունվարի 12-ին թոշակի անցնելու պատճառով աշխատանքից ազատվել է «Երևանի հ.81 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, թե երբ է կայացել մրցույթը և տնօրենի ընտրությունը, հայտնի չէ, սակայն նոր տնօրենը, ոչ ԺՊ-ն, 2012թ. փետրվարի 6-ին, այսինքն՝ մեկ ամսից էլ պակաս ժամկետում, անձնական դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից: Այս դպրոցի ոդիսականը շարունակվում է, որովհետև 2012 թ. հուլիսի 9-ին անձնական դիմումի համաձայն՝ աշխատանքից ազատվում է «Երևանի հ.81 դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ-ն: Կարծես աճուրդի մասին ես կարդում:

Հաջորդ հետաքրքիր փաստը. 2012թ. հոկտեմբերի 23-ին գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատվել է «Երևանի Վ. Համբարձումյանի անվան հ.17 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իսկ 2012թ. դեկտեմբերի 24-ին՝ անձնական դիմումի համաձայն՝ արդեն նոր տնօրենը, այսինքն՝ ուղիղ երկու ամիս հետո: Հարցն ինքն իրեն է հայտնվում. ե՞րբ հասցրեցին մրցույթ հայտարարել, տնօրեն ընտրել ու նա հրաժարվեց աշխատելուց՝ չափսոսալով նույնիսկ իր հավաստագրման վրա ծախսած գումարը:

Ինչ-որ խիստ կասկածելի են այս փաստերը, որոնցից հետևում է, որ Երևանի դպրոցների տնօրենների ընտրությունը հարմարեցվում է ինչ-որ մարդկանց շահերին, կոռուպցիան ակնհայտ է, իսկ հասարակությունը և դպրոցների արտաքին գնահատման արդյունքները խոսում են կրթության որակի անընդհատ անկման մասին: Պատասխան պետք է տան ՀՀ ԿԳ նախարարն ու Երևանի քաղաքապետը: Սպասում ենք...

Հ.Գ. Երևանի թ.27 դպրոցի նախկին տնօրենն այսօր հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ խոշոր չափի հասնող յուրացումների համար, իսկ թ.70 դպրոցի տնօրենն էլ այդ ճանապարհին է, ում անօրեն վարքագծի պատճառով չի բացառվում, որ ուսուցիչները շուտով զրկվեն աշխատավարձից:

Ես՝ որպես Երևանի ավագանու կրթության հանձնաժողովի անդամ, բարձրացնում եմ այս հարցերն ու սպասում մեր երեխաների կրթության իրավունքը պաշտպանող Քաղաքապետի համապատասխան արմատական քայլերին, մասնավորապես՝ ազատել Համո Սահյանի անվան դպրոցի գործող տնօրենին, հակառակ դեպքում հասարակությունն ականետեսը կլինի տնօրենի նկատմամբ հարուցվող հերթական քրեական գործի:

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու

«Բարև Երևան» խմբակցության ղեկավար

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԿապահովվի կարկտահարության հետևանքով պատճառված վնասների մասնակի մեղմման պետական աջակցության տրամադրումը Տորնադո, պայթյուններ, ավիավթար ու բախումներ․ աշխարհի ամենաթեժ կադրերը«ԴԱՎՄԱՐԿ» լցակայանը կտուգանվի Դատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 17-րդ հողատարածքը «Արևմտյան միլիարդները ծախսվում են մարդկանց ահաբեկելու համար». ԶախարովաԱրաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Շաքիի դեպքերի քննարկման համար ԱԺ-ում փակ հանդիպում է մեկնարկել․ Դեմոկրատները կսահմանափակեն Թրամփին (տեսանյութ) Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնել Շաքիի դեպքի հետ կապված փակ հանդիպումից Էյֆելյան աշտարակը փակվել է2026 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կհասնի 10000 դոլարի․ Պապոյան ՔՊ-ն ուզում է գլխшտել խմբակցություններին, որ անցկացնի իր Սահմանադրական օրինագիծը. Սերժ Սարգսյան ԱՄՆ-ն է որոշել հարվածել Իրանին, Իսրայելը միայն աջակցել է․ ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչԳեղարքունիքում հղի կնոջ ողբերգական մահվան գործով ամուսինը կալանավորվել է 115 միլիոն տարվա գաղտնիքը բացահայտվել է․ դինոզավրի ոսկորներում արյան բջիջներ են հայտնաբերելՄարսի վրա հայտնաբերվել են մարդու առողջության համար վտանգավոր մանր փոշու մասնիկներՀայաստանը շահագրգռված է TRIPP-ով․ Միրզոյանը ներկայացրել է հեռանկարները Քրոջը, մորը չէր հիշում․ ով է կոնֆետ տվել 11-ամյա երեխային. մայրը մանրամասներ է պատմում անգիտակից վիճակից (տեսանյութ)Գլխավոր դատախազը «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել դատախազի նկատմամբ Ֆրանսիայում կանխվել է արյան պաշարների ոչնչացմանն ուղղված կիբերհարձակումըԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Անանասով պիցցայի պատճառով խոհարարն ազատվել է աշխատանքից, իսկ ռեստորանը փակվել էԵվրոպական ավիաընկերություններին ահաբեկում են կեղծ ռումբի ահազանգերով․ BloombergՈւշիի ոլորաններում 9 մարդու կյանք խլած վթարից մահացածներից մեկը բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն 22–ամյա Էրիկ Մխոյանն է Թրամփի շրջապատում Իրանի դեմ պատերազմի ձախողումը փորձում են բարդել Պենտագոնի ղեկավարի վրաՌուսաստանը Իրանին կմատակարարի ժամանակակից ուղղաթիռային հրթիռային համակարգերԿարծում եմ, որ բոլոր սահմանափակումներն էլ պետք է հանվեն. Լիդյա Մանթաշյանը՝ դատավորին (տեսանյութ) Էրդողանը հույս ունի, որ ԱՄՆ ընտրությունները դրական ազդեցություն կունենան տարածաշրջանի և աշխարհի վրաԴատարանը Բագրատ սրբազանին թույլատրեց մասնակցել Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի թոռնիկի տարեդարձին (տեսանյութ) ️Դատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբ (տեսանյութ) Ռուսական դիզվառելիքի մատակարարումը ԱՄՆ վտանգված էԹուրքիայի խորհրդարանը քննարկում է Մեքքայի համաձայնագիրըՔննարկվել է վիզաների ազատականացման ուղղությամբ գրանցված առաջընթացըԼեհաստանում Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգեցրել է իշխող կոալիցիայի վարկանիշի անկմանըԱվարտվեց պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը. Հայաստանի պատվիրակությունը վերադարձավ հայրենիք՝ մեդալներով (լուսանկարներ) Շարունակելու ենք ԵԱՏՄ-ում մնալ այնքան ժամանակ, քանի դեռ այդպես համարում ենք ճիշտ. Գևորգ Պապոյան«Մարիաննա». սպառողների վստահությունը մեր ամենամեծ պատասխանատվությունն էԴատարանը մինչև փետրվարի 8-ը երկարաձգեց Արթուր Սարգսյանի տնային կալանքըWizz Air-ի ինքնաթիռի անձնակազմը հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում ռումբի մասինՊետական սահմանն այլ անձանց կողմից ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձը հանձնվել է Չինաստանին Մահացել է գնդապետ Սամվել Ջեյրանյանը Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերըՖրանսիայում բացահայտվել է Պիկասոյի արվեստի գործերի գողությունըԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է 4.36 միլիարդ եվրո 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրիցԱրաքսի սահմանապահ գոտիներում բնապահպանական իրավախախտումներ են բացահայտվել. ԲԸՏՄՀութինների արձակած բալիստիկ հրթիռը որսացել են Մեդինայի շրջանումԻրանը հրապարակել է Ադրբեջանի ՀՕՊ համակարգերի և ռադիոտեղորոշիչ կայանների քարտեզըԴատարանը վերացրեց ժամային սահմանափակումները Սրբազան պայքարի գործով անցնող Լիդյա Մանթաշյանի նկատմամբԴատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի Մամիկոնյանց փողոցի 17 հասցեում գտնվող մանկապարտեզի օտարման գործընթացը ՈՒՂԻՂ. Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Ամենադիտված