Օբամեյանգն ընդունեց արագավազորդի մարտարավերը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պյեր Էմերիկ Օբամեյանգն ընդունել է գերմանացի արագավազորդ Յուլիան Ռոյսի մարտահրավերը:
Վերջինս ֆուտբոլիստին առաջարկել է իրենց ուժերը չափել 30 մետր վազքում:
«Բնականաբար, ես ընդունում եմ մարտարավերը: Դրանից հետո կհասկանամ` արժե արդյոք մասնագիտությունս փոխել: Սակայն ես երբեք չեմ ասել, որ Ուսեյն Բոլտից արագ եմ վազում»,-Օբամեյանգի խոսքերը մեջբերում է գերմանական մամուլը:
Նշենք, որ մարզումներից մեկի ժամանակ ֆուտբոլիստը 30 մետրը հաղթահարել է 3,7 վայրկյանում, ինչն ավելի արագ է, քան Բոլտի՝ նույն տարածությունը հաղթահարելու ցուցանիշը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն