Յուրա Մովսիսյանի օգտին ամենաշատն են քվեարկում (քվեարկություն)
Սպորտ
Sovsport-ը շարունակում է քվեարկությունը Ռուսաստանի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար:
Դեռևս ամենաշատ ձայները հավաքել է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում 24 խաղում հեղինակել է 16 գոլ:
Առաջատար եռյակն ունի հետևյալ տեսքը.
Յուրա Մովսիսյան («Սպարտակ») - 2838 (17.9%)
Դենիս Գլուշակով («Սպարտակ») - 2619 (16.5%)
Հալկ («Զենիթ») - 1450 (9.2%)
Նշենք, որ քվեարկությունը դեռ շարունակվում է և ավարտվելու է դեկտեմբերի 27-ին:
Յուրա Մովսիսյանի օգտին կարող եք քվեարկել այստեղ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում