Ռուբեն Հայրապետյան. «Սրտանց կուզեմ, որ Վարդան Մինասյանը վերադառնա»
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլի ժամը» հաղորդման շրջանակներում անդրադարձավ ազգային ընտրանու նոր մարզչի նշանակման խնդրին.
«Սրտանց շատ կուզեմ, որ Վարդան Մինասյանը վերադառնա ազգային հավաքական: Նրա հետ ես մեծ և շատ կարևոր անելիքներ ունեմ: Նրա հետ աշխատելը հեշտ է և' ֆուտբոլիստների, և ֆեդերացիայի համար: Եթե Վարդանը տա իր համաձայնությունը, մեծ հաճույքով կնշանակեմ: Վարդանը դեռ իր որոշումը չի փոխել: Գործադիր կոմիտեն առաջարկել է ետ վերադարձել Վարդան Մինասյանին:
Շարունակում ենք բանակցել մի շարք արտասահմանցիների հետ: Փորձում ենք հասկանալ մարզիչների աշխատաոճը, մտածելակերպը: Տարիների ընթացքում ստեղծել ենք կուռ, ջերմ կոլեկտիվ: Ազգային հավաքականը մեկ ընտանիքի նման է, և կոլեկտիվի հետ պետք է զգույշ վարվենք: Չբերենք մի մարդ, ով քարուքանդ կանի մեր տարիների ստեղծածը, որն այլևս ցանկանանք էլ չկարողանանք կարգի բերել»,- նշել է Հայրապետյանը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում