Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը Պենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիք Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել Ավելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համար Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնին Էլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում «Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ «Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերի Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել 

Պուտինի չորսժամյա և Սերժի մոնտաժված ասուլիսը. Սերժ-Պուտին անհամապատասխանությունը

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ»-ն այսօրվա խմբագրականում գրել է.

«Հատկապես վերջին մեկ-երկու տարիներին Հայաստանում արմատավորված հակառուսական տրամադրությունները բավականին տեսանելիորեն դրսեւորվեցին դեկտեմբերի 2-ին Պուտինի` Հայաստան կատարած այցի ընթացքում, ընդ որում` առավելապես քծնանքախեղդ լինող ՀՀ իշխանությունների ջանքերի շնորհիվ:

Այսօր Վլադիմիր Պուտինը մեր հայրենակիցների մի զգալի մասի մոտ ընկալվում է որպես բռնապետական արժեհամակարգ կրող քաղաքական գործիչ, որի նախագահությամբ Ռուսաստանը գլորվում է հետ` հետզհետե ավելի ու ավելի հեռանալով ժողովրդավարական արժեքներից ու երկիրը ընկղմելով ռուսական ազգայնականության ու կայսերապաշտության խավարի մեջ:

Սակայն անգամ Վլադիմիր Պուտինին չսիրողները եւ նրան բռնապետ համարողները չեն կարող չնկատել, որ այդ գործիչը տարեկան առնվազն մեկ անգամ հասանելի է ու բաց աշխարհի բոլոր լրատվամիջոցների համար: Իր հերթական ամենամյա ասուլիսում, որը կայացավ երեկ եւ տեւեց ավելի քան չորս ժամ, Պուտինը պատասխանեց գրանցված 1300 ռուսական եւ արտասահմանյան լրագրողների հարցերին: Եվ բնականաբար, ինչպես եւ նախորդ տարիներին, ՌԴ նախագահին ուղղվեցին նաեւ անցանկալի հարցեր:

Նույն Պուտինը ժամանակ առ ժամանակ նաեւ իրականացնում է Ռուսաստանի քաղաքացիների հետ մի քանի ժամ տեւող համացանցային օնլայն հարցուպատասխան, որի ընթացքում եւս, չնայած ենթադրելի ֆիլտրումներին, տեղ են գտնում անցանկալի եւ բավականին սուր հարցեր:

Հաշվի առնելով այն, որ Հայաստանում գրեթե ամեն ինչում իշխանությունները փորձում են նմանակել ռուսականը, փորձենք հիշել, թե քանի անգամ է նման ասուլիս տվել Հայաստանի նախագահի աթոռը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Իր արդեն հինգուկեսամյա պաշտոնավարման ընթացքում եղե՞լ է որեւէ դեպք, երբ նա պատասխանի միանգամից մի քանի տասնյակ տեղի եւ արտերկրի լրագրողների հարցերի, էլ չասած` սեփական քաղաքացիների ուղիղ հարցադրումներին: Նման բան չի եղել, քանի որ պարզապես չէր կարող լինել:

Ավելին, մամլո ասուլիս հրավիրելու պարտադիր աշխատանքային պրակտիկան վերացավ նաեւ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակների մոտ: ՀՀ նախագահի խոսնակներից վերջինը, որը մամլո ասուլիս է հրավիրել, եղել է Ռ. Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը:

Իսկ առավելագույն խիզախությունը, որն իրեն թույլ է տվել Սերժ Սարգսյանը, դա անցած մարտին ընտրովի մի քանի իշխանական ԶԼՄ-ների հետ հանդիպումն էր, որի տեսագրությունն էլ, ինչպես հիշում ենք, տարածվեց նախագահականի լրատվականի մոնտաժմամբ: Ու չնայած դրան, այդ մեկ մոնտաժված ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանն այնքան վրիպումներ թույլ տվեց, որ մինչեւ հիմա նրա պատասխանները մեջբերվում են` որպես առկա իրականության եւ նրա ասածի բացարձակ անհամապատասխանության արձանագրում»:

Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ Փաշինյանին
Ամենադիտված