ՍԴ նախագահն իր պաշտոնավարման ընթացքում լուրջ ունեցվածք է կուտակել
Հայկական Մամուլ
1996թ.-ից ՀՀ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Գագիկ Հարությունյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում լուրջ ունեցվածք է կուտակել: Միայն թե նա 2012-ի իր հայտարարագրում նշել է ընդամենը այն, որ բանկային հաշվին ունի 3.8 մլն դրամ, 2.2 հազար դոլար, 1.7 հազար եվրո եւ ոչ մի անշարժ ու շարժական գույք: Անգամ փաստաթղթերով տուն չունի: Հիշեցնենք, որ Հարությունյանն այն պաշտոնյան է, ում «թեթեւ ձեռքով» օրինականացվել են ՀՀ բոլոր կեղծված ընտրությունները:
Նրա համար մշտապես առաջնային է եղել երկրի ղեկավարի հետ լավ հարաբերությունների պահպանումը: Ու պատահական չէ, որ երեկ ՍԴ-ում հապշտապ քննվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սերժ Սարգսյանի ստորագրած գազային համաձայնագրերի սահմանադրականության հարցը, որոնցում մի շարք մտահոգիչ դրույթներ կան, սակայն ՍԴ նախագահը բացակայում էր: Նա Ղարաբաղում մասնակցում էր Ս. Սարգսյանի հոր հուղարկավորության արարողությանը, ինչի պատճառով ՍԴ որոշումը ստորագրել է նրա տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանը:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը