Իշխող կոճակային մեծամասնությունն այսօր «բերման կենթարկվի» ԱԺ
Հայկական Մամուլ
Իշխող կոճակային մեծամասնությունն այսօր «բերման կենթարկվի» ԱԺ դահլիճ` արտահերթ նիստին քվորում ապահովելու համար: Ինչպես «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀԿ-ական իր աղբյուրներից, ՀՀԿ-ականներին ԱԺ են հրավիրել անգամ արտերկրից, ուր նրանք մեկնել են գործուղումների: Խիստ հրահանգ է իջեցվել՝ թողնել գործուղումն ու վերադառնալ Երեւան:
Իշխանությունների այս շահագրգռվածության պատճառն այն է, որ կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստում պետք է քննարկվեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցի ժամանակ ստորագրված գազային համաձայնագրերը, որոնք, ի դեպ, վիճահարույց դրույթներ են պարունակում` կապված ՀՀ ինքնիշխանության սահմանափակումների հետ: Սակայն այսօրվա նիստն իշխանությունների համար տհաճ անակնկալներով լի կլինի, քանի որ ընձեռվել է հերթական առիթը` նրանց հասցեին անխնա քննադատություններ հնչեցնելու համար:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը