Հայաստանում ամեն տասներորդ ընտանիք սոված է պառկում քնելու
Հայկական Մամուլ
Ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում ամեն տասներորդ ընտանիք սոված է պառկում քնելու: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից պարզել՝ արդյոք ինքն իր մեղքի բաժինը չի տեսնում Հայաստանում առկա այդ իրավիճակի մեջ: «Ես գտնում եմ, որ ես իմ ոլորտում արել եմ մաքսիմումը, որպեսզի ոչ ոք սոված չքնի»,-հայտարարեց նախարարը: Փաստորեն, ՀՀ-ում էներգետիկ անվտանգության ծանրագույն խնդիրների առկայությունը, գազային սկանդալը, բնապահպանական աղետների բերող վայրի հանքարդյունաբերությունը նախարարը համարում է «մաքսիմում արված քայլ»' ընդդեմ սովածության: Դե իհարկե, նա «մաքսիմում» արագությամբ էլ ոչ վաղ անցյալում ԱԺ-ում շարիկ էր գլորում:
Մանրամասները` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը