Անգամ ինսուլինի ներկրումն է մեր երկրում լի ապօրինի գործողություններով
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ անգամ ինսուլին դեղի ներկրումն է մեր երկրում լի ապօրինի գործողություններով: ՀՀ առողջապահության նախարարությունն (ԱՆ) այս ամսվա սկզբներին «Զվարթնոց» օդանավակայանում մոտ 1200 կիլոգրամ քաշով ինսուլին պարունակող դեղեր է ներկրել, որի համար սահմանված ժամկետում վճարում չի կատարել: Եթե հաշվի առնենք, որ ինսուլինի 100 գրամը 7-8 հազար դրամ արժե, կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ գումարների մասին է խոսքը, որը նախարար Դերենիկ Դումանյանի աշխատակիցները փորձել են «պլստացնել» «Զվարթնոց» օդանավակայանով: Դե ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն էլ' իբրեւ «ամենաարդար պաշտոնյա», մաքսանենգության փորձի համար հրահանգել է ԱՆ աշխատակցին տուգանել ընդամենը 50 հազար դրամով:
Մանրամասները` «ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը